Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի հետևանքով մահացել է մանկահասակ երեխա. հարուցվել է քրեական գործ

Մայիս 04,2015 17:50

Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

2015թ. մայիսի 02-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, վարորդ Դ.Մելիքյանն իր անձնական օգտագործման «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով  Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2 և 4 շենքերի բակամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել մանկահասակ Ռոկկո Պետրոսյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:

Գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ դեպքին ականատես անձանց, ինչպես նաև՝ վրաերթի հնարավոր տեսագրությունը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ  քննչական ծառայություն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031