Լրահոս
Օրվա լրահոսը

«Լենինականի նույնիսկ կրիմինալն է գեղեցիկ». նախկին նախարար

Մայիս 04,2015 21:00

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Լենինականի նախկին միլպետ, իսկ 1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Գալստյանը հայտարարեց, որ Լենինականը երբեք  կրիմինալ քաղաք չի եղել ու չի լինի:

Նշենք, որ մեր զրուցակիցը չի սիրում Գյումրի տարբերակը,  օգտագործում է Լենինական անվանումը: Ըստ նրա, սա՛ է հարազատ իրեն, եւ այն ոչ թե կապված է Լենինի անվան հետ, այլ իր մոտ հաճելի  հիշողություններ է առաջացնում՝ պատանեկության, երիտասարդության, աշխատանքային տարիներից:

«Իմ սիրելի Լենինականը երբեք կրիմինալ քաղաք չի եղել ու չի լինի: Լենինականում օրենքով գողերը մտել են անցաթղթով, նրանք առանց անցաթղթի ուղղակի  մուտք չունեին այս քաղաք: Լենինականի ժողովուրդը ուրիշ ժողովուրդ է, եթե ուզում եք ճիշտն իմանալ, Լենինականի նույնիսկ կրիմինալն է գեղեցիկ…  Մեր կրիմինալը լրիվ տարբերվում է ուրիշ քաղաքների կրիմինալից, մեր կրիմինալի մեջ մարդկություն էլ կա, մեր կրիմինալի մեջ հարեւանասիրություն էլ կա, մարդասիրություն էլ կա, մեր կրիմինալը երբեք չի գնա մոր ու աղջկա սպանելու, դա էս նոր   դաստիարակված… չգիտեմ էդ ինչ տիպի տականքներ են դրանք, որոնք գնում են նման քայլի», -ասաց նախկին միլպետը:

Վերջինս մի քանի բառով ներկայացրեց իր աշխատանքային մեթոդը: «Ես գլուխ գովելու համար չեմ ասում, ես  իմ տղաներին, օպերատիվ աշխատողներին ասում էի՝ ասենք Գալստյանի տուն չեն մտել, քո տունն են մտել, դո՛ւ պտի գտնես էդ գողին, դու պիտի համարես, որ քո տունն են մտել, քեզ են վիրավորվել, քո ինքնասիրությունն են վիրավորվել, քո նվիրվածությունն են վիրավորել: Եթե բռնաբարել են որեւէ մեկին ու չեք կարողանում գտնել, ուրեմն մեր հարազատին են բռնաբարել, ուրեմն մեր աշխատանքն են բռնաբարել: Այդ մոտեցումը պետք է այսօր լինի աշխատանքի, ոչ թե սուջուխի ու բաստուրմի գները… »,- ասաց  Լեւոն Գալստյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարևոր է իհարկե, թե ինչ ես ասում, բայց նաև շատ շատ կարևոր է, որ քեզ հավատան, և նաև թե -ու~մ ես ասում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031