Լրահոս
Օրվա լրահոսը

The Beautified Project-ը եւ «Դոգման» հրաժարվել են բեմ բարձրանալ. «Ա1+»

Մայիս 04,2015 21:45

Ֆեյսբուքում եւ լրատվական կայքերում մոտ մեկ ամսից ավելի տարածում էին տեղեկատվություն,որ երեւանյան ակումբներից մեկում Հայաստանի հայտնի ռոք խմբերից հինգը միասին հանդես կգան համերգով, որն ուղեկցվելու էր մնջախաղային պար–բեմադրությամբ։

Մայիսի երեքին համերգը տեղի ունեցավ, բայց ոչ այնպես,ինչպես նախատեսված էր. համերգը հանդիսատեսի պակաս ուներ։

Միջոցառման կազմակերպիչ Տիգրան Զալինյանը համերգին ռոքասեր հասարակության ներկա չլինելը կապում է տոմսերի արժեքի հետ։ Տոմսերի արժեքն էր 4000 եւ 5000 դրամ:

Միեւնույն ժամանակ զարմանում է. «Մարդիկ տարբեր խմբերի համերգներին պատրաստ են վճարել 3000 դրամ, իսկ մեկ օրվա համար 4000 դրամ չեն կարող, դա ինձ համար անհասկանալի է»։

Համերգին մասնակցող խմբերն էին. «Որդան կարմիր», «The Beautified Project», «Նաիրի»,«Դոգմա» եւ «Հայարդ»։

Համերգի ընթացքում հավաքվածներին տեղեկացվեց, որ «Դոգմա» եւ «The Beautified Project» խմբերը ելույթ չեն ունենա՝ պատճառը չհայտնելով։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արվեստ պլյուս ու շոու բիզնես պլյուս “իրար գցելոցի” դառնում է կեղտոտ պատմություն, որը նույնիսկ քննելը զզվելի է, բայց պարտադիր: Ինչպես կարելի է պայմանավորվել ու չկատարել?:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031