Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները նախագահականի առաջ «կրակը թեժ են պահում»

Մայիս 05,2015 12:12

Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հերթական բողոքի ակցիան են անցկացնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի առաջ: Մինչ այս պահը նախագահականից որեւէ մեկը դուրս չի եկել նաիրիտցիների բողոքը լսելու: Aravot.am-ի հարցին, թե վարչապետի հետ պայմանավորվածությունն ուժի մեջ չէ՞, երկու ամիսը մեկ պարտք աշխատավարձը մարելու, նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող Անուշ Հարությունյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի հետ հստակ պայմանավորվածություն չի եղել, ճիշտ է վարչապետի հետ ապրիլի 17-ի հանդիպումից հետո նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ էլ են ստացել, բայց ամեն անգամ տանը նստել ու սպասել, թե հերթական աշխատավարձը երբ կտան, նախկին աշխատակիցները չեն պատրաստվում:
«Չենք ուզում կրակը հանգցնել, ուզում ենք տաք պահել»,-այսօրվա ակցիայի նպատակն այսպես բացատրեց Անուշ Հարությունյանը:

Մեր այն դիտարկմանը, թե մայիսի 1-ին Ազատության հրապարակում չհաջողվեց հանրապետության նախագահին տեսնել, այսօր հույս կա՞ որ նախագահականից կարձագանքեն ու նաիրիտցիներին կլսեն, տիկին Հարությունյանն ասաց, որ իրենք վաղուց տասնյակ նամակներ են հանձնել նախագահին, որտեղ ներկայացրել են խնդիրը, սակայն այդ նամակներին անգամ պատասխան չեն ստացել:

Անուշ Հարությունյանի տվյալներով այս պահին «Նաիրիտի» նախկին աշխատակիցների աշխատավարձի պարտքը 17 ամսվա է, իսկ այն 400 աշխատակիցների, որոնք դեռեւս աշխատում են 23-24 ամսվա. «Նրանք ովքեր փետրվարից կրկին աշխատում են ճիշտ է ամեն ամիս աշխատավարձը նորմալ ստանում են, բայց նախորդ ամիսների աշխատավարձը նրանց էլ չի վճարվել»:

Նաիրիտցիների ակցիան հսկում են տասնյակ ոստիկաններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031