Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքները տվեցին դրական արդյունք

Մայիս 05,2015 12:17

– Պարոն Լորեն, անցած տարի մամուլը անդրադարձել էր Արարատյան դաշտավայրի արտեզյան չշահագործվող հորերի կոնսերվացման եւ լուծարման հարցին: Արդյոք Ձեր այսօրվա այցը Արարատի մարզ կապվա՞ծ էր այս խնդրի հետ:

– ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի վարչական տարածքում գտնվող N15 խորքային հորը հորատվել է 80-ական թվականներին` Երեւան քաղաքի ջրամատակարարման նպատակով, սակայն հորատման օրվանից այն չի շահագործվել, քանի որ գտնվել է վթարային վիճակում: Հորատանցքից ինքնաբուխ շուրջ 360-400 լ/վրկ ջրաքանակ տասնյակ տարիներ շարունակ արտահոսել է, հորի գլխամասային հատվածը հայտնվել էր 3 մ ջրի շերտի տակ, չկար մոտեցման հնարավորություն: Հորատման օրվանից բազմիցս միջոցներ են ձեռնարկել հորի լուծարման ուղղությամբ, սակայն դրանք արդյունք չեն տվել:

jrmux-1

2014թ.-ին վթարային հորի լուծարումը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հանձնարարվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Նույն թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծախսելով մոտ 9.0 մլն դրամ՝ ընկերությունը փորձառու կազմակերպության միջոցով փորձել է լուծարել վթարային հորը, սակայն աշխատանքներն արդյունք չեն տվել:
Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանման գործում՝ մենք որոշեցինք ընկերության միջոցների հաշվին վերջնականապես լուծել այս խնդիրը: Լուծարման աշխատանքները վերսկսվեցին 2015թ. ապրիլից` մեկ այլ փորձառու կազմակերպության հետ կնքված` մոտ 20 մլն դրամ արժեքով պայմանագրի համաձայն:

jrmux

Հետաքրքիրն այն է, որ ըստ պայմանագրի՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գումարը կվճարի կապալառու կազմակերպությանը միայն աշխատանքների հաջող ավարտի դեպքում: Մեկամսյա աշխատանքները տվեցին դրական արդյունք: Հաջողվել է կանխել 400 լ/վրկ արտադրողականությամբ ինքնաբուխ շատրվանող հորի հիմնական արտահոսքը: Մայիսի 5-ին շինհրապարակ կատարված իմ այցելության ժամանակ պարզվեց, որ հորի լուծարման աշխատանքներն ավարտման փուլում են, եւ ներկայումս տարվում են աշխատանքներ թույլ ջրատար հորիզոնից 15-20 լ/վրկ ջրերի արտահոսքը կանխելու եւ հորի վերջնական լուծարումն իրականացնելու ուղղությամբ: Բացի այդ, ասեմ Ձեզ, որ 2014 թվականի ընթացքում նույն տարածաշրջանում ընկերության միջոցներով նաեւ կոնսերվացվել է 8 չշահագործվող հոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031