Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հարկատուների տասնյակում նոր ընկերություն է հայտնվել

Մայիս 05,2015 17:27

Այս տարվա հունվար-մարտ ամիսների խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում նոր ընկերություն է հայտնվել` «Ռենկո Արմէստեյտ»-ը, որը նախորդ տարի նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 45-րդ տեղը: Շինարարության եւ հյուրանոցային ծառայություններ մատուցող այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում իր դիրքերը բարելավել է միանգամից 35 հորիզոնականով` այս տարի հայտնվելով 10-րդ տեղում: Այս տարի հունվար-մարտ ամիսներին «Ռենկո Արմէստեյտ» ընկերությունը հարկայինին վճարել է 1 միլիարդ 389 միլիոն 701.6 դրամ, անցյալ տարի այս ընկերության վճարած հարկերը կազմել են 608,530.7 դրամ:

2015 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում, նախորդ տարվա համեմատությամբ, երեք հորիզոնականով ցած է իջել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ը: Չնայած դրան՝ ընկերությունն այս տարի ավելի շատ հարկ է վճարել`1 միլիարդ 130 միլիոն 887.9 դրամ, անցյալ տարի լինելով ցանկի 2-րդ տեղում «Ալեքս Գրիգ»-ը վճարել է 633 միլիոն 121.2 դրամ:

Հարկատուների ցանկից տեղեկանում ենք, որ ՀԱԷԿ-ն այս տարի ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ տարի: 2015-ի հունվար-մարտ ամիսներին ատոմակայանը վճարել է 1 միլիարդ 997 միլիոն 319.0 դրամ, անցյալ տարի նույն ժամանակահատվածում` 1 միլիարդ 237 միլիոն 637.6 դրամ: Այս տարի ատոմակայանը 8-րդ տեղում է, անցյալ տարի 16-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Հայաստանի էլեկտրական ցանցերն այս եռամսյակում, նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատությամբ, գրեթե 3 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել` հայտնվելով հարկատուների ցանկի 2-րդ տեղում: Այս տարի ՀԷՑ-ը վճարել է 4 միլիարդ 592,565.3 դրամ, անցյալ տարի, լինելով ցանկի 8-րդ տեղում, վճարել է 1 միլիարդ 830 միլիոն 688.2 դրամ:

Ամենախոշոր հարկատուն այս ցանկում էլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է: Չնայած գազամատակարար այս ընկերությունը ցանկի առաջին տեղում է, այդուհանդերձ, այս տարի ընկերությունը շուրջ 3 միլիարդ դրամով ավելի պակաս հարկ է վճարել: Անցյալ տարի «Գազպրոմ Արմենիա»-ն հարկայինին վճարել է 17 միլիարդ 669 միլիոն 750.7 դրամ, այս տարի` 14 միլիարդ 977 միլիոն 859.0 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031