Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյանը պատգամավորների միջնորդությունը ներկայացրել է դատախազություն

Մայիս 05,2015 17:44

«Ես մոտեցել եմ բացառապես այն պատգամավորներին, ովքեր նախապես ինձ դիմել են՝ ասելով, որ երբ ձևաթուղթը բերենք դահլիճ, ապա իրենց մոտենամ: Ես չեմ մոտեցել այն պատգամավորներին, որոնք ինձ նախապես չեն դիմել, որովհետև մտածել եմ, որ եթե իրենք չեն դիմել, ապա չեն ցանկանում ստորագրել և չեմ ցանկացել որևէ մեկին դնել վատ դրության մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին`Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու առիթով ստորագրություններ հավաքելիս ինչո՞ւ չի մոտեցել ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին:

Հիշեցնենք, Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորն ասել էր, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն չի մոտեցել:

Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ստորագրահավաքի մասին իր հայտարարությունը եղել է հրապարակային եւ ուղղված խորհրդարանի բոլոր 131 պատգամավորներին ու ովքեր ցանկանում են ստորագրել` կարող են մոտենալ եւ ստորագրել: «Մեր խմբակցություն մոտեցել են բազմաթիվ պատգամավորներ, ստորագրել են ձևաթուղթը, կային պատգամավորներ, ովքեր հեռախոսով զանգահարել են ինձ կամ անձամբ նիստերի դահլիճում մոտեցել ու խնդրել, որ տամ ձևաթուղթը: Բայց, կրկնում եմ, որևէ պատգամավորը, որը նախապես ինձ դիմած չի եղել, ես չեմ մոտեցել»:

Տիկին Զոհրաբյանը նաեւ թվարկեց նախապես իրեն դիմած պատգամավորներին՝ Արտաշես Գեղամյան, Սամվել Ֆարմանյան, Խոսրով Հարությունյան, Ռուբեն Հակոբյան և այլն:

Մեր զրուցակիցն ասաց, որ արդեն կա 37 ստորագրություն: Մոտ մեկ ժամ առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը պատգամավորների միջնորդությունը, որին կցված է եղել նաև Գոհար Ենոքյանի վատառողջ լինելը հաստատող բժշկական տեղեկանքների մի ամբողջ փաթեթ, հանձնել է ՀՀ գլխավոր դատախազություն. «Հիմա մենք սպասում ենք պատասխանի: Տիկին Վարդանյանը պարբերաբար կապ կհաստատի գլխավոր դատախազության հետ՝ բավարարում է իրենց 37 պատգամավորի միջնորդությունը, թե ոչ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031