Լրահոս
Օրվա լրահոսը

Մենի Պակյաոյին ստելու համար կարող են որակազրկել

Մայիս 05,2015 17:58

Շաբաթ օրը «Դարի մենամարտում» մրցավարների միաձայն որոշմամբ Ֆլոյդ Մեդվեյզերին պարտվելուց հետո հայտնի է դարձել, որ Մենի Պակյաոն մարտից 3-4 շաբաթ առաջ վնասել է ուսը եւ այս շաբաթվա վերջին վիրահատության է ենթարկվելու: Դրանից հետո նա մարզվել չի կարողանա առնվազն կես տարի:

Մարտից առաջ երկու բռնցքամարտիկներն էլ հարցաթերթիկ են լրացրել եւ Պակյաոն վնասվածքի մասին հարցին համապատասխան նշում չի արել: Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, իրականությունը թաքցնելու համար Պակյաոն կամ կտուգանվի, կամ կորակազրկվի, ինչի հավանական ժամկետների մասին ոչինչ չի ասվում: «Սա սովորական փաստ չէ, այլ փաստ է, որ նա ազնիվ չի եղել եւ վնասվածքի մասին չի տեղեկացրել, ինչն արգելված է կանոնակարգով», – հայտարարել է Նեւադայի նահանգի ատլետիկական հանձնաժողովի նախագահ Բոբ Բեննեթը:

Ճիշտ է, Պակյաոյի պրոումոթեր Բոբ Արումը վստահեցնում է, թե իրենք ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությանը տեղեկացրել են բռնցքամարտիկի վնասվածքի մասին եւ ոչ ստերոիդ դեղամիջոց՝ տորադոլ, օգտագործելու գրավոր թույլտվություն ստացել, սակայն USADA նախագահ Տրեւիս Թայգարդը հակադարձել է, թե գործակալությունը ոչ մի փաստաթուղթ չի ստացել:

«Հարցաթերթիկը հակադոպինգային հարցում չէր: Պակյաոյի թիմը կամ սարսափելի սխալ է թույլ տվել, կամ նրանք ցանկացել են ինֆորմացիան թաքցնել մրցակցից: Իրականությունն այդ երկուսի միջնահատվածում է», – ասել է Թայգարդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031