Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկիտա Սիմոնյանը պատրաստ է դառնալ ՌՖՄ նախագահի պաշտոնակատար

Մայիս 05,2015 18:07

Ռուսաստանի ֆուտբոլային միության 1-ին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը, եթե Նիկոլայ Տոխստիխը հեռանա: Լեգենդար ֆուտբոլիստն այս մասին հայտարարել է ռուսաստանյան ԶԼՄ-ներին:

Ապրիլի 29-ին կայացած ՌՖՄ գործկոմում որոշվել է միության մայիսի 31-ին կայանալիք համագումարի օրակարգ մտցնել Նիկոլայ Տոլստիխի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը: Դրա համար պահանջվելու է մասնակիցների կեսից ավելիի ձայնը: Եթե Տոլստիխը հեռացվի, ՌՖՄ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կդրվեն 1-ին փոխնախագահի վրա: «Ես չէի ցանկանա, որ բանը դրան հասներ: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ստիպված կլինեմ», – հայտարարել է Նիկիտա Սիմոնյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսնկարը՝rusfootball.info

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031