Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3 ծրագրերի վարկային համաձայնագրերի վերաբերյալ

Մայիս 05,2015 18:30

Ս.թ.մայիսի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված` Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել Կիոտոյի արձանագրության «Ա» եւ «Բ» հավելվածներում, մասնավորապես՝ սահմանել այդ արձանագրության կողմ հանդիսացող զարգացած երկրների կողմից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկրորդ ժամանակաշրջանի՝ 2013-2022 թթ. քանակական պարտավորությունները:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 3.5 մլն եվրո վարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը:

Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովը որոշել է  առաջիկայում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3 ծրագրերի վարկային համաձայնագրերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031