Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել` կնքված ապահովագրական պայմանագրերի արդյունքում գոյացած գումարները յուրացնելու համար

Մայիս 05,2015 19:24

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռնարկատեր Գ.Հովհաննիսյանին՝ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ ապահովագրական պայմանագրեր կնքելու արդյունքում գոյացած գումարները  յուրացնելու համար։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գ.Հովհաննիսյանը 2014 թվականի հունիսի 11-ին ապահովագրական ընկերություններից մեկի հետ կնքել է ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին աշխատանքային պայմանագիր:

Ստանձնելով գործակալի պարտականությունները՝ անհատ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ նա կնքել է շուրջ 130 ապահովագրական պայմանագիր, սակայն գործարքներից ստացված գումարները, քննության տվյալներով, չի փոխանցել ընկերության ֆոնդին եւ յուրացրել։

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031