Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի դատավճիռը մնաց ուժի մեջ

Մայիս 05,2015 21:03

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունվարին կայացրած դատավճռի դեմ դատախազ Արթուր Սարգսյանի, տուժողներ Հակոբյանների, Հայրապետյանի,  տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի բողոքներն այսօր մերժեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:Օրինական ուժի մեջ մնաց առաջին ատյանի դատարանի դատավճիռը, համաձայն որի Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր ազատազրկման հինգ տարի ժամկետով:

Vardan-Petrosyan_2

Հրապարակվեց Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկության կարգով քննված գործով դատական ակտի եզրափակիչ մասը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նաիրա Հայրապետյանն ասաց, թե բողոքելու են ՀՀ վճռաբեկ դատարան: «Այդ բարեկամներն իրա, որ մինչեւ այսօր գալիս-նստում են իր կողքը, դատարանի միջանցքում, առաջին ատյանի, դուրս եմ եկել, ասել են՝ մենք գիտենք, որ ինքը խմած է եղել, դեպքը ոնց է եղել»:

Այսօր Նիկոլայ Բաղդասարյանը դատարան ներկայացրեց պայմանագրի մի ձեւ, համաձայն որի «Գրացիա» բուժհաստատությունում տուժող Տաթեւիկ Հակոբյանի հետազոտման, բուժօգնության ծախսերը Վարդան Պետրոսյանի կողմից կարվեն այն ժամանակ, երբ նա ներկայանա այդ բուժհաստատություն:Պայմանագիրը կցվեց քրեական գործի նյութերին:

Vardan-Petrosyan_3

Այս կապակցությամբ Ռուբեն Բալոյանը դատական քննության ժամանակ ասաց, թե դրանք ձեւական թղթեր են, իսկ Արթուր Հակոբյանն էլ դրսում ասաց.«Ինչ հաշտվել, երկու երեխուս տվել , սպանել է: Թող երեխեքիս բերի՝ հաշտվեմ»,իսկ Նաիրա Հայրապետյանն էլ ասաց՝ «ինքը դերասանություն է անում»:

Արթուր Հակոբյանն ասաց.«Դուք առաջին օրվանից մեր հետ եք:Ինքը չգիտի՞ էրեխուս կոտրվածքը: Հենա դատական եզրակացությունը կա, ամեն ինչն էլ կա:Ուզում եք եկեք, սաղ եզրակացությունները տամ»: Ի դեպ, տուժողները հայտարարեցին.«Մենք լավ էլ գիտենք, թե իր խմածությունը ով էլ արել է:Ով ծածկել է, եկել, մեզ տեսել է:Այդ հետո կասեմ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031