Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն Եհովայի վկաները եւ մյուսները պետք է պահանջեն, որ օրենքը սա կարգավորի»

Մայիս 05,2015 22:35

«Գործող օրենքը չի կարգավորում այսօրվա իրողությունները, ընդունվել է 1991 թվականին, չի համապատասխանում սահմանադրությանը, չի համապատասխանում մյուս օրենքներին, որոնք ընդունվել են 1991 թվականից ի վեր: 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ մենք պարտավորվել էինք  բոլոր օրենքները փոխել ու համապատասխանեցնել սահմանադրությանը, սակայն անցել է տասը տարի, մասնավորապես այս օրենքում ոչինչ չի արվել»,- Aravot.am-ի հետ զրույց ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը: Խոսքը «Խղճի ազատության եւ կրոնական ազատությունների մասին» օրենքին  է վերաբերում:

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանություն էին կանչել՝  Հայաստանի Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանին եւ Գլոսսա իրավապաշտպան հկ-ի ղեկավար Աշոտ Համբարձումյանին: Ոստիկանությունը նրանց նկատմամբ վարչական տույժ էր կիրառել, քանի որ նրանք խունկ էին վառել Եհովայի վկաների մոտ:  Պարոն Ահարոնյանը նշել է, որ Եհովայի վկաները հոգեորսությամբ են զբաղվում, պատրաստվում է դիմել ԱԺ՝ օրենքը փոփոխության ենթարկելու համար:

Մեզ հետ զրույցում Ստեփան Դանիելյանը եւս նշեց, որ օրենքը ենթակա է փոփոխման. «Բոլոր կետերը խոցելի են, թերի են եւ հակասական են սահմանադրության հետ, եւ հենց դրա էլ անընդհատ նման խնդիրներ են առաջանում են, որոնք օրենսդրորեն հնարավոր չէ կարգավորել»,- ասաց նա:

Պարոն Դանիելյանը նշեց, որ միայն օրենքով հնարավոր կլինի սահմանել՝ ո՞ր կրոնական կազմակերպությունները գործեն, որոնց գործունեությունը արգելեն. «Եթե կան կրոնական կազմակերպություններ, որոնք դուրս են Հայաստանի իրավական դաշտից, նրանց գործունեությունը կարող է արգելվել: Դրա համար ասում եմ, որ այդ ամենը օրենքը պետք է կարգավորի, իսկ օրենքը չի գործում: Դրա համար սա հերթական առիթն է, որպեսզի մենք պահանջենք կառավարությունից օրենսդրական նախաձեռնություն պատրաստի, որովհետեւ, երեք նախաձեռնություն եղել է, երրորդի վրա հիմա արդարադատության նախարարությունն աշխատել է, եւ չի հրապարակայնացնում, ես տեղյակ եմ, որ կան բազմաթիվ թերություններ: Եւ նույն այդ մարդիկ, որոնք բողոքում են, եւ նույն Եհովայի վկաները եւ մյուսները պետք է պահանջեն, որ օրենքը սա կարգավորի»,- ասաց պարոն Դանիելյանը՝ նշելով, որ բոլոր կրոնական կազմակերպությունները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին, եթե իրավական հարթության մեջ նայենք, ապա նույնպես չարաշահումներ անում է. իրավիճակից դուրս գալու միակ միջոցը օրենքը փոփոխության ենթարկելն է:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031