Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը Range Rover-ով հարվածել է ՀՀ նախագահի նստավայրի առջև ծառայություն կատարող ոստիկանության ավտոմեքենային. shamshayn.com

Մայիս 06,2015 10:57

Այսօր` մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Range Rover մակնիշի 88 OL 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում բախվել է ՀՀ նախագահի նստավայրի մոտ կայանված Gonow մակնիշի 408 ՈU 02 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Gonow-ը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում և այդ ավտոմեքենան Range Rover-ի հարվածի արդյունքում առաջ է ընթացել և հարվածել ՀՀ նախագահի նստավայրի առջև տեղադրված քարե ծաղկամանին:

Նյութի մանրամասները կարդացեք shamshayn.com-ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031