Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահների տնկած ընկուզենիները կպաշտպանեն միջպետական ավտոճանապարհը

Մայիս 07,2015 22:24

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ  Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ գյուղի երկրապահ կամավորականները եւ գյուղապետարանի աշխատակիցները  հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 500 հատ ընկուզենի են տնկել:

11166085_354892068040201_1876991649_n

Այս ծառերը աճելով՝  Ներքին Ծաղկավանով ձգվող միջպետական ավտոճանապարհով երթեւեկությունն անվտանգ կդարձեն, անցնող ավտոմեքենաներն  անտեսանելի կդառնան ադրբեջանական հենակետերի համար: Ներքին Ծաղկավանի միջնակարգ  դպրոցի աշակերտներն  էլ  500 հատ լորի եւ  հացենի  ծառեր  են տնկել գյուղի դպրոցի տարածքում եւ  հարակից գոտում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031