Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոպանչիներին հարկելու» անվանումը ստացած նախագիծն Արմեն Ռուստամյանը լավն է համարում (տեսանյութ)

Մայիս 08,2015 12:11

Անցած օրերին արտահերթ նիստում խորհրդարանում ակտիվ քննարկումների ու կրքերի բորբոքման առիթ դարձած «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու կառավարության ներկայացրած նախագծին, որը ստացավ «խոպանչիներին հարկելու» ժողովրդական անվանումը, ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկել: ՀՅԴ-ի կեցվածքը բնավ չի խոսում օրենքի վատ որակի մասին: Այսօր, խորհրդարանական ճեպազրույցներում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց ձեռնպահ կեցվածքը պայմանավորված է կառավարության կողմից նախագծի ներկայացման հապճեպ ձեւով: Դաշնակցականները գտնում են, որ հանրային հետաքրքրություն ունեցող նման նախագծերը պետք է մանրամասն եւ բազմակողմանի ուսումնասիրությունների փուլ անցնեն, ներկայացվեն հանրությանը: «Այդ օրենքն իր բովանդակությամբ իսկապես վատը չի, բայց սխալ մեկնաբանվեց ու մատուցվեց, որ խոպանչիների վրա հարկ է դրվում: Բայց այն լավ պայմաններ է ստեղծում կազմակերպված աշխատուժի համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

ԵՏՄ տարածքում, ըստ նրա, նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնք մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: ՀՅԴ-ական գործիչը գտնում է, որ ՀՀ-ն պիտի անի ամեն ինչ, որ մեր երկքաղաքացիները ևս կարողանան հնարավորինս օգտվել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից եւ ավելի շահավետ դառնա մեր քաղաքացիների համար աշխատանքը միասնական տարածքում:

Այս նախագիծը, ըստ բանախոսի, որեւէ կերպ չի կարող նպաստել նրան, որ մարդիկ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից ու ընդունեն ՌԴ քաղաքացիություն, որի ընթացակարգը այժմ բավական հեշտացվել է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031