Լրահոս
Օրվա լրահոսը

Aravot.am կայքի եւ «Առավոտ» օրաթերթի լրագրողը հաղթեց դարտսի բարեգործական մրցաշարում

Մայիս 09,2015 21:01

 

Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը հայաստանցիներիս համար՝ կրկնակի: Այսօր մենք տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի՝ 70 եւ Շուշիի ազատագրման 23 ամյակները:

Կարեւորելով թիրախային աշխատանքը հաղթանակ տոնելու գործում՝ Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն, «Adдыхай» շարժումը եւ Հայաստանի դարտսի ֆեդերացիան Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի «Ժոկեյ» ռեստորանում կազմակերպեցին դարտսի բարեգործական մրցաշար, որին կարող էին մասնակցել հանրային կապերի (PR), գովազդի, մարքեթինգի մասնագետներն ու լրագրողները:скачанные файлыскачанные файлы

Շուրջ 20 մասնակիցների պայքարում մրցաշարի հաղթող դարձավ Aravot.am կայքի եւ «Առավոտ» օրաթերթի մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը: 2-րդ եւ 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Կարեն Գեւորգյանը (Backbone Branding) եւ Յուլիա Մակարովան (Status Hilding)

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031