Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը՝ կրթության և ուսանողության մայրաքաղաք

Մայիս 09,2015 22:42

Հայաստանում կայանալիք Նախարարական գագաթաժողովին ընդառաջ, Երևանում մայիսի 7-12-ն անցկացվում է «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարը և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովը:

Վեց աշխատանքային օր Երևանում համախմբելու է Եվրոպական ուսանողական միության մոտ 40 ազգային միությունների ավելի քան 150 ներկայացուցչի: Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները երկուշաբթի օրը կհանդիպեն ՀՀ նախագահի հետ, իսկ այսօր նրանք խորհրդարանում էին՝ Աժ նախագահին հարցեր ուղղելու նպատակով:

Նշենք, որ միջոցառումները կազմակերպել են Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) և Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ):

«ՀՈւԱԱ-ն 2013 թվականի վերջերին Զագրեբում (Խորվաթիա) ընթացող ԵՈւՄ-ի 65-րդ կառավարման խորհրդին հայտ էր ներկայացրել՝ 2015 թվականին հյուրընկալել եվրոպական ուսանողական ամենահեղինակավոր կազմակերպությանը»,- ՀՀ Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՈւԱԱ-ի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը՝ հավելելով, որ 2015-ի ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար հայտ էր ներկայացրել նաև Իսրայելի ազգային ուսանողական միությունը, սակայն փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Երևանը՝ այդպիսով հռչակվելով նաև 2015 թ. եվրոպական ուսանողական մայրաքաղաք:

«Միջոցառման գլխավոր նպատակը ուսանողների՝ բոլոնյան գործընթացի վերաբերյալ տեսակետների, արժեքների վերանայումն է, համախումբը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք Նախարարական գագաթաժողովին մասնակցությունը»,- հստակեցրեց Ս. Ասատրյանցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031