Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիսատեսը կիթառի կախարդական հնչյուններից կստանա հաճույք և մեծ բավականություն»

Մայիս 09,2015 22:53

Մայիսի 22 –ին Գյումրու «Ջազ ակումբ»-ում տեղի կունենա  երաժիշտ, կիթառահար Արմեն Հովհաննիսյանի համերգը: Գյումրեցի տաղանդավոր երաժիշտը երաժշտությամբ զբաղվել է  13 տարեկանից, ավարտել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև Երևանի պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:

Որպես երաժիշտ ՝ իր կայացման ճանապարհին,  երաժշտի ոգեշնչման աղբյուրն է եղել աշխարհահռչակ կիթառահար Պակո Դե Լուսիան.

«Իմ կայացման ընթացքում ազդվել եմ, տարբեր ոճի երաժիշտներից, և ամեն մեկից վերցրել մի համեմունք, բայց որպես ոգեշնչման աղբյուր ինձ համար միշտ եղել է ու կմնա աշխարհահռչակ ֆլամենկո կիթառահար Պակո Դե Լուսիա-ն, որը եղել է իմ «վիրտուալ ուսուցիչը»:

Տեղեկացնենք նաև, որ Արմենը ոչ միայն նվագում է, այլ նաև ստեղծագործում. «Ստեղծագործում եմ հիմնականում ուշ գիշերը, երբ ամեն ինչ հանգիստ է և խաղաղ, լռության մեջ որսում ես բնության ձայները և ստեղծագործում: «Մուսա» կարող է լինել՝ բնությունը, մարդիկ, իմ սիրած քաղաք Գյումրին, և ընդհանրապես կյանքը»:

Ինչպես մեզ տեղեկացրեց երաժիշտը համերգային ծրագրով հանդես գալու գաղափարը եղել է  վաղուցվանից .

«Բավականին ստեղծագործություններ էր կուտակվել, որ ուզում էի ներկայացնել հանդիսատեսին, և այդպես որոշեցի կազմակերպել համերգ, կիթառահար Սերգեյ Ալավերդյանի նվագակցությամբ»:

«Acoustic Guitar Night» համերգային ծրագիրը բազմաոճ է, լինելու են երաժշտի կողմից գրված ստեղծագործություններ, ջազ, ֆլամենկո, և կիթառի համար մշակված Հայկական ֆոլկ գործեր: Համերգի կազմակերպման և կայացման գործում մեծ աջակցություն է ցուցաբերում նաև Գյումրու «Ջազ ակումբը»:

«Հուսով եմ, որ կլինի գեղեցիկ երեկո, և հանդիսատեսը կիթառի կախարդական հնչյուններից կստանա հաճույք և մեծ բավականություն»,- մեր զրույցում ասաց Արմենը:

Իսկ ապագայի ծրագրերի մասին երաժիշտը Aravot.am –ին հայտնեց, որ ապագայում նախատեսում է տեսահոլովակ նկարահանել, ժողովրդական հայտնի ստեղծագործության հիման վրա, որն  արդեն ընթացքի մեջ է :

Ստելլա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031