Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պահպանողականներ. «Եվ թող Աստված պահպանի Մեծ Բրիտանիան»

Մայիս 10,2015 12:11
pahpanoxakan

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի

Միացյալ Թագավորության Վարչապետ,

Պահպանողական կուսակցության առաջնորդ

Նորին Գերազանցություն Դևիդ Քեմերոնին

 

08.05.2015թ.

Ք. Երևան

Մեծարգո պարոն Վարչապետ,

Պատիվ ունեմ Հայաստանի պահպանողականների անունից, ի դեմս Ձեզ, շնորհավորել Պահպանողական կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հիանալի արդյունքի առթիվ: Անձամբ Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում ենք առողջություն և խիզախություն, և թող Ձեր վարչապետական հերթական շրջանը Միացյալ Թագավորությանը բերի նոր տնտեսական և սոցիալական նվաճումներ:

Ուզում ենք վստահ լինել, որ բրիտանական պահպանողականների նոր կառավարության վարելիք ներքին հաջող քաղաքականությունը մոռացության չի տա Մեծ Բրիտանիայի առաքելությունը համաշխարհային ասպարեզում. մասնավորապես Մեծ Բրիտանիան առավել կտրուկ միջոցներ ձեռք կառնի կանխելու Իրաքում եզդի ժողովրդի շարունակվող ցեղասպանությունը և կնպաստի եզդիական ինքնիշխան և խաղաղ միավոր ստեղծելուն, ինչը, ցավոք, չհաջողվեց անել 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ ցեղասպանության ենթարկվեց իմ ժողովուրդը, իսկ 1920 թվականին ռուս-թուրքական դաշինքին հաջողվեց կործանել դժվարությամբ ստեղծված Հայկական պետությունը:

Ուզում ենք հավատալ, որ Միացյալ Թագավորության Պահպանողական կառավարությունը կշարունակի Ազատ աշխարհի քաղաքակրթական արժեքները վեր դասել բոլոր տեսակի տնտեսական և աշխարհաքաղաքական անցողիկ շահերից: Եվ թող Աստված պահպանի Մեծ Բրիտանիան:

Բարեմաղթանքներով՝           Միքայէլ Հայրապետեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    Եվ թող Աստված պահպանի Մեծ Բրիտանիան: Բարեմաղթանքներով՝ Միքայէլ Հայրապետեան
    😀 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031