Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանին. «Պետք է մտածեն ոչ թե ինչպես սիրաշահեն ՌԴ-ին եւ էլ ինչ զիջեն, այլ ինչպես պաշտպանեն մեր շահերը»

Մայիս 11,2015 22:30

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օրերս հանդիպում էր ունեցել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ, ինչը Վրաստանում լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել:

Այսօր «Հայաստանն արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով քննարկմանը Aravot.am-ը ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ շատերը Անատոլի Բիբիլովի եւ Գալուստ Սահակյանի հանդիպումը կապում են Ռուսաստանի հետ, դա կարո՞ղ էր Կրեմլից եկած հրահանգ լինել՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդտեղ ՌԴ-ն հատուկ դերակատարում ունեցավ: Ուղղակի, ցավոք, ՀՀ պաշտոնյաները շարունակում են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի սիրաշահեն Ռուսաստանին՝ փոխանակ պաշտպանեն Հայաստանի շահերը՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում: Հասկանում ենք, ազդեցություններ կան, կախվածություն կա, կապեր կան: Դա ժխտել հնարավոր չէ: Բայց այս պայմաններում, երբ Հայաստանի շահերն անտեսվում են, ՀՀ իշխանության ներկայացուցիչները առաջին հերթին պիտի մտածեն ոչ թե ինչպես սիրաշահեն եւ էլ ինչ զիջեն, այլ ինչպես պաշտպանեն մեր ժողովրդի շահերը»:

Ըստ Բորիս Նավասարդյանի, քանի որ Հարավային Օսիան ճանաչված է Ռուսաստանի կողմից, Հարավային Օսիայի ներկայացուցիչները միգուցե կապեր ունեն Կրեմլի հետ. «Ուրեմն եթե տվյալ անձը հայկական հողում է, անպայման պետք է ցույց տայինք մեր հարգանքը եւ ուշադրությունն իր նկատմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031