Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Ապրիլի 24-ին փորձեր եղել են, բայց կանխվել են». (Տեսանյութ)

Մայիս 12,2015 21:55

2015թ. մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է  Նոյեմբերյանի զորամաս, եղել սահմանամերձ գոտում, հրաձգարանում: Նրան ուղեկցել են 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ- մայոր Օնիկ Գասպարյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Նախարարը ծանոթացել է  սահմանագոտում զինծառայողների ծառայության պայմաններին, առկա սպառազինություններին: Նա  հետեւել է  զինծառայողների ցուցադրական վարժանքներին, պատասխանել լրագրողների հարցերին: Նախարարն  անդրադարձել է Ադրբեջանի կողմից  նոր սպառազինությունների ձեռք բերմանը, հակառակորդի նախահարձակ գործողությունների սանձազերծմանը, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի  մահվան հանգամանքների հետաքննությանը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը, հայկական բանակում կատարվող բարեփոխումներին  եւ այլն:

Ըստ նրա՝ չնայած առկա մարտահրավերներին, հայկական  բանակը կարողանում է  լուծել իր առջեւ ծառացած խնդիրները:

Ս. Օհանյանն  ասել է, որ ադրբեջանական զինուժը ապրիլի 24-ին  սահմանում ապակայունացման փորձեր է ձեռնարկել, սակայն դրանք  հայկական զինուժի կողմից կանխվել են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Առաջին լրատվականի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031