Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Նավոյան. «Մեզ համար կարեւոր է մաս կազմել եվրոպական որակի ապահովման շարժմանը»

Մայիս 14,2015 15:50

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը  Aravot.am-ի հետ զրույցում  խոսելով  Երեւանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի  նախարարական գագաթաժողովից, ասաց, որ շատ կարեւոր է, որ մարդիկ մասնակցեն ու հաղորդակից լինեն վերջին նորություններին, մասնավորապես  այն ամենին, ինչը վերաբերում է որակի ապահովմանը, ակադեմիական ազատություններին եւ շարժունակությանը: Պարոն Նավոյանը փաստեց, որ իրենց համալսարանը Հայաստանում առաջիններից մեկն էր, որ կիրառեց կրթության երկաստիճան համակարգը, ասաց, որ պատրաստ են իրենց փորձառությամբ կիսվել մեր կոլեգաների հետ: «Մեզ համար կարեւոր է մաս կազմել եվրոպական որակի ապահովման շարժմանը եւ կիրառել այն մոտեցումները, որոնք կիրառվում են եվրոպական կրթական տարածքում: Իմիջիայլոց Ֆրանսիական համալսարանը ներկայումս պատրաստվում է եվրոպական հավատարմագրման,  այդ թվում նաեւ եվրոպական ՏԵՄՊՈՒՍ ծրագրի շրջանակում»,-ասաց պրոռեկտորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031