Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այս տարի ունի 2 շրջանավարտ

Մայիս 15,2015 17:50

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 19 աշակերտ: Բարեկամավանի դպրոցից տեղեկացանք, որ մայիսի 24-ին այստեղ կկայանա «Վերջին զանգ» միջոցառում: Բարեկամավանի դպրոցն այս տարի կունենա 2 շրջանավարտ, աշնանն առաջին դասարան կհաճախի բարեկամավանցի 2 երեխա:

1970-ական թվականների կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ունեցել է 330 աշակերտ: Բարեկամավանից արտագաղթ կար Խորհրդային տարիներին, այն մեծ թափ է ստացել Հայաստանի անկախացումից հետո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zaven says:

    Բազմաչարչար Բարեկամավանի մասին շատ է գրվել: Ժամանակին նորոգ ու շեն գյուղը հոգ- ևավարքի մեջ է: Ես որպես այդ գյուղի նախկին բնակիչ կարող եմ փաստել, որ Բարեկամավանի միրգը Հայաստանում իր համային հատկություններով առանձնահատուկ է: Դա միայն իմ սյուբեկ- տիվ կարծիքը չէ, քանզի անցյալ դարի 50-ական թվականներին մի քանի անգամ Բարեկամավանի խաղողը ներկայացվել է համամիութենական ժող. տնտեսության ցուցահանդեսներում որպես Հայաստանի ցուցանմուշ: Չգիտեմ բառեր չեմ գտնում գրելու, մի”թե քարտեզի վրայից իսպառ վերանալու այդ տարաբատ գյուղը, մնալով սոսկ պատմության գրքերում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031