Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ հանդիպում Վիեննայում

Մայիս 15,2015 20:39

Մայիսի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում-ընդունելություն «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ:

Մասնակիցներին ողջունելու էին եկել Ավստրիայում բնակվող հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիացի լրագրողներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր բարեմաղթանքները հղեց մասնակիցներին և անդրադառնալով երգի գաղափարին` քաջալերեց բոլոր ներկաներին` աջակցել «Եվրատեսիլ-2015»-ում հայ մասնակիցների հաղթանակին:

Խմբի յուրաքանչյուր մասնակից պատմեց իր արմատների մասին և կատարեց մեկ ստեղծագործություն: Վերջում «Genealogy» խմբի անդամները կատարեցին մրցույթին ներկայացվելիք «Առերեսվիր ստվերին» («Face The Shadow») երգը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031