Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժգին քամին քշեց Եվրադեսպանների՝բացօթյա ցուցահանդեսի տաղավարները (Ֆոտոշարք)

Մայիս 17,2015 18:05

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում անցկացվում է Եվրոպայի օր, այդ պատճառով էլ ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների՝  Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի արտակարգ և  լիազոր դեսպաները  Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ  այսօր այցելեցին Գյումրի:скачанные файлы

Տոնական միջոցառումների մեկնարկը  պիտի տրվեր  Գյումրիի կենտրոնական Վարդանանց հրապարակում նախատեսված  տեղեկատվական ցուցահանդեսով, որտեղ ներկայացնելու էին Գյումրիում ու հարակից շրջաններում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերը: Այդ պատճառով էլ  տաղավարներն էին տեղադրել դրսում, սակայն մինչ դեսպանները, հանդիպելով Սամվել Բալասանյանի հետ, իջան ներքև, որպեսզի մասնակցեն ցուցահանդեսին, տեսան, որ իրենց տաղավարները կրելով բերում են քաղաքապետարանի շենք:скачанные файлыскачанные файлы

Քաղաքապետարանի աշխատակիցները նրանց նախազգուշացրեցին, որ տաղավարները քամին քշել է, հետևաբար և ստիպված են ցուցահանդեսն անցկացնել  քաղաքապետարանի առաջին հարկում: Դեսպանները փոքր-ինչ խառնվեցին իրար, սակայն տեսնելով քաղաքապետարանի՝ տաղավարները կրող ու դասավորող աշխատակիցներին, հանգստացան: Քիչ անց՝ երեկոյան ժամը 18:30-ին, Գյումրիի Կենտրոնական հրապարակում նախատեսված է նաև Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա համերգ, սակայն նշենք, որ այսօր Գյումրիում և՛ ցուրտ է, ՚և՛ մռայլ, անձրևային եղանակ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Դեսպանները մինչև իջնելն էլ էին տեղյակ, իսկ ներս բերողները քաղաքապետարանի աշխատակիցները չէին, թող իրենց մեջ չգցեն։

  2. armine says:

    очень хороший концерт спасибо мэру нашего города.Жаль что концерт быстро закончился .Как только уехали гости.Спасибо за живой звук.Будем надеятся,что лето впереди и концерты еще будут.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031