Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւներ ազատամարտիկներին

Մայիս 17,2015 18:44

Բերձորի ազատագրման 23-րդ տարեդարձի առթիվ Քաշաթաղի շրջկենտրոն են ժամանել նաև «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության վարչության անդամներ՝ նախագահ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ: «Սոսե Մայրիկ» ջոկատի հրամանատար Հ. Հարությունյանը 2005թ. հիմնեց իրենց կազմակերպությունը, որն այսօր 1500-ից ավելի անդամներով մասնաճյուղեր ունի Երևանում և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում. զբաղված է Արցախյան գոյամարտի մասնակիցներին օժանդակելով, ինչպես նաև ռազմահայրենասիրական գործունեությամբ: Մայիսի 17-ին կազմակերպությունը համայնքի ղեկավարության հետ միջոցառում էր կազմակերպել Ներքին Սուսում՝ նահատակ ազատամարտիկ Սերոբ Հանեյանի անվ. միջն. դպրոցի բակում: Համայնքի ղեկավար Մխիթար Ներսիսյանը ողջունեց ներկաներին՝ բարի գալուստ մաղթելով հյուրերին: «Ազատամարտիկ» ՀԿ-ի նախագահ Հ. Հարությունյանը նախապես շնորհավորեց Բերձորի(Լաչին) ազատագրման առթիվ՝ շնորհակալություն հայտնելով քաշաթաղցիներին, որ այստեղ ապրելով շարունակում են Արցախյան գոյամարտի մասնակիցների գործը և ծաղկեցնում ազատագրված ու վերստին հայացած Քաշաթաղը: Այնուհետև կազմակերպության «Ազատամարտիկ» մեդալով պարգևատրեց շրջանի ազատամարտիկներից Սարգիս Ասլանյանին, Ռաֆիկ Վարդանյանին, Գաբրիել Մարկոսյանին, Զոհրաբ Ըռքոյանին, Մհեր Մազմանյանին և Վաչագան Պողոսյանին: 18 ազատամարտիկ էլ արժանացավ «Ազատամարտիկ» պատվոգրի: Պարգևատրվածները, ինչպես նաև պատերազմի մի շարք մասնակիցներ և բնակիչներ նվերներ ստացան կազմակերպության կողմից; Ասմունքով հանդես եկավ դպրոցի աշակերտ Վիրաբ Ասլանյանը: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց պարգևների, նվերների համար և համայնքի Շնորհակալագիրը հանձնեց Հ. Հարությունյանին՝ հույս հայտնելով, որ նման միջոցառումները կունենան շարունակություն:

«Այս շնորհակալագիրն ավելի է պարտավորեցնում, որ մեր ուշադրությունն ավելանա վերաբնակեցվող տարածքի բնակչության նկատմամբ»,-ասաց Հ. Հարությունյանը՝ շնորհավորելով պարգևատրվածներին: Միջոցառման կազմակերպմանը օժանդակել էր նաև համայնքի ակումբավար Արևիկ Միրզոյանը:

Միջոցառումից հետո զրուցեցի «Ազատամարտիկ»-ի վարչության նախագահի հետ. Ասաց, որ Արցախ եկել են մեծ խմբով: Վարչության փոխնախագահ Ալվարդ Նիկողոսյանի և մարտական գծով տեղակալ Հայկ Եղիազարյանի գլխավորությամբ վարչության 12 անդամ և Երևանի տարբեր դպրոցների աշակերտներ գտնվում են Մարտակերտի շրջանում, որտեղ հանդիպում կունենա զորամասերում, աշակերտները կայցելեն նաև Մատաղիսի դպրոց, կծանոթանան տեղի աշակերտների հետ, նրանց պայմաններին, այնուհետև կվերադառնան Գորիս, որտեղ կայցելեն զորամաս: Ուրախալի է, որ կան նման կազմակերպություններ, որոնց գործունեություն հայրենասիրական է:

                  Զոհրաբ Ըռքոյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031