Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը դպրոցների շենքերի սեյսմիկ անվտանգության ծրագրեր է մշակել

Մայիս 18,2015 15:55

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ընդունել է Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի պատվիրակությունների ներկայացուցիչներին, ովքեր ժամանել են տարածաշրջանում բնական աղետների նվազեցում թեմայով Հայաստանի հետ փորձի փոխանակման և ուսումնասիրության նպատակով:

Ողջունելով հյուրերին պարոն Ղուլարյանը նշել է, որ թեման շատ արդիական է, հատկապես` հրատապ է երկրաշարժի ժամանակ՝ դպրոցների անվտանգության հարցը. Նրա ներկայացմամբ՝ այսօր ՀՀ կառավարությունը համագործակցելով տեղական և միջազգային կազմակերպությունների հետ մշակել է տարբեր ծրագրեր, որոնք միտված են մոտ ապագայում բարելավելու դպրոցների սեյսմիկ անվտանգությունը: Ընդ որում, ծրագրերն ուղղված են ոչ միայն դպրոցների վերակառուցմանն ու ամրացմանը, այլև՝ նոր դպրոցների կառուցմանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը ներկայացրել է Հայաստանում մինչև 1988 թ. Սպիտակի երկրաշարժը և դրանից հետո կառուցված շենքերի սեյսմակայունության ապահովման չափանիշները, նշելով, որ երկրաշարժի հետևանքների վերացմանը զուգահեռ Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկել շենքերի սեյսմակայուն շինարարության իրականացման գործում: Ըստ՝ Զ. Խլղաթյանի՝ Հայաստանում բոլոր շենքերը կառուցվում են նորացված շինարարական նորմերի համաձայն:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանի Հանրապետություն-Ասիական զարգացման բանկ՝ 2014-2018 թթ. համագործակցության ռազմավարության ծրագիրը: Ծրագրի նպատակներից մեկը քաղաքային կայուն զարգացումն է, որը նախատեսում է կայուն և բարենպաստ քաղաքային միջավայրի ձևավորում: Բանկի կողմից ընդունված փաստաթուղթը կոչվում է Աղետների ինտեգրված կառավարման գործառնական պլան, որի նպատակն է տնտեսության կայուն զարգացում ապահովելը, դպրոցները սեյսմակայուն դարձնելը: Բանկի ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքների մեջ ներառված է դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը:

Ղրղզստանի պատվիրակության անդամը ներկայացրել է իրենց երկրում դպրոցական շենքերի ամրացմանն ու սեյսմակայությությանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը:

Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են ստեղծում հետագա կապերի ամրապնդման և արդյունավետ համագործակցության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031