Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Վազաշենում կայացել է գիտաժողով

Մայիս 18,2015 16:50

Մայիսի 16-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում կայացել է «Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով, որը կազմակերպվել էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի եւ Երկրապահ կամավորականների միության համատեղ ջանքերով: Գիտաժողովին մասնակցել են ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, վարչության անդամ Նազիկ Ամիրյանը, հայ պահանջատիրության նվիրյալ Վարուժան Կարապետյանը, ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, դոկտոր- պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, ԳՊՄԻ պրոռեկտոր մանկավարժական գիտությունների դոկտոր Սպարտակ Սողոյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ, գիտակրթական հաստատությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը ներկայացրել է գիտաժողովի հիմնական նպատակը՝ քննարկել, վերլուծել սահմանագոտու ազգաբնակչության մանկավարժահոգեբանական հիմնախնդիրները, նշել դրանց լուծման ուղիները: Նա ռազմահայրենասիրական դաստիարակության առումով կարեւորել է 2014թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի հիմնադրումը, կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարությունների եւ ԵԿՄ-ի կողմից 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը հիմք ընդունելով՝ պատանի երկրապահների համար ռազմահայրենասիրական դասընթացներ կազմակերպելը եւ Տավուշի մարզի 750 պատանիներին սերժանտական կոչումներ հանձնելը: Ս. Առաքելյանը հայտարարել է, որ գիտաժողովը կնպաստի սահմանամերձ մարզում գիտական հենքի վրա դնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, նշելով, որ դրա անցկացման վայրը՝ սահմանամերձ Վազաշենը, պատահական չէ ընտրված:

republican-conference-2

Տեղի է ունեցել լիագումար նիստ, որից հետո եղել են գիտական զեկուցումներ: Գիտաժողովը կայացել է 5 աշխատանքային խմբերում: Կայացել է նաեւ գիտաժողովի մասնակիցների վկայականների եւ ԵԿՄ վարչության կողմից «Հայաստանի երկրապահ» հուշամեդալների ու պատվոգրերի հանդիսավոր հանձնում: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանին հանձնվել է ԵԿՄ բարձրագույն՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031