Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանը` սփյուռքի նախարարությունում

Մայիս 18,2015 19:55

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Սփյուռքի նախարարը շնորհավորեց նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք, հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Սփյուռքի նախարարը ներկայացրեց արգենտինահայերի ոգևորությունը իր շնորհակալությունը, որ Արգենտինայի իշխանությունները ճանաչել և դատապարտել են այդ ոճիրը և նրանց այսօր միանում են նահանգային իշխանությունները: Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի բեկորներին Արգենտինայի ժողովուրդը և իշխանությունները ապաստան տվեցին և ինքնակազմակերպվելու ու Արգենտինայի հանրությանը ինտեգրվելու հնարավորություն ընձեռեցին: Նա նշեց, որ բարեկամ ժողովրդի բարեհաճության ու մարդասիրության շնորհիվ գողգոթայի ճանապարհներով անցած հայերը ապրելու, արարելու, ազգային ինքնությունը պահպանելու և երկրի զարգացման գործին իրենց մասնակցությունն ունենալու լայն հնարավորություն ստացան:

Նախարարը առաջարկեց դեսպանության աջակցությամբ «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպել «Արգենտինայի հայ համայնքի օրերը Հայաստանում» միջոցառումների շարք:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Արգենտինայի միջև հատկապես տնտեսական կապերի շարունակական զարգացման խնդիրը և որպես հաջողված օրինակ բերեցին Էդուարդո Էռնեկյանի փորձը: Նրանք անդրադարձան նոր ներդրումներ ներգրավելու խնդրին:

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց ջերմ, բարեկամական ընդունելության համար և վստահեցրեց, որ ակտիվորեն կհամագործակցի Սփյուռքի նախարարության հետ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031