Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի պետական քոլեջում ուսանողների 4500 դրամ թոշակները յուրացրե՞լ են

Մայիս 18,2015 22:42

Դիլիջանի պետական քոլեջում  կատարված իրավախախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժին: Իրավախախտումները բացահայտելուն աջակցել է ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը:

Ըստ իրավապահներից ստացված նախնական տեղեկությունների պետական քոլեջի դասատուներից ոմանք պլաստիկ քարտերով ստացել են ուսանողների 4500 դրամ կազմող կրթաթոշակները եւ յուրացրել:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ քոլեջում ֆինանսական խախտումներին կարող է մասնակից լինել նաեւ քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031