Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ներկրվել է շուրջ 3000 տոննա հոլանդական բարձորակ կարտոֆիլի տնկանյութ

Մայիս 19,2015 18:21

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Հայաստանի ագրարագյուղացիական միավորման   նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր այցելել են  Կոտայքի մարզում գտնվող  «Ֆիրմա Նյու» մաքսային տերմինալ` Հայաստանի ագրարագյուղացիական միավորման կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ ներկրված   հոլանդական կարտոֆիլի  տնկանյութը դիտարկելու նպատակով:

«Սա Նիդերլանդներից Հայաստան ներկրված Սիլվանա սորտի կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակն է, որը մեկ հեկտարից մինչև 80 տոննա բերքատվություն է ապահովում: Ըստ կանխատեսումների կարտոֆիլի ցանքատարածությունները ընթացիկ տարում 1000-1200 հեկտարով կավելանան, համապատասխանաբար կավելանա նաև համախառն բերքը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ ի հաշիվ ներկրվող տնկանյութի  բարձր բերքատվության` 2010 թվականի համեմատությամբ  կարտոֆիլի ցանքատարածություններն ընդհանուր առմամբ ավելացել են 12%-ով, իսկ համախառն բերքը` 40-50%-ով:  Արդյունքում հաջողվել է վերջին 3-4 տարիների ընթացքում բավարարել ինչպես հանրապետության ներքին պահանջարկը,  այնպես էլ մեծաքանակ արտահանումներ իրականացնել:

Նախարարի խոսքով` այս տարի նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ տնկանույթ է ներկրվել` շուրջ  3000 տոննա. հանրապետությունում տարեկան ընդհանուր առմամբ օգտագործվում է 100-120 000 տոննա կարտոֆիլի սերմացու:

Իր հերթին Հրաչ Բերբերյանը  նշել է, որ հանրապետությունում կարտոֆիլագործությունն արտահանման միտում ունեցող ճյուղ  է  և արտաքին շուկայում մեծ պահանջարկ ունի, ուստի նախարարության հետ համատեղ այժմ քննարկվում են ինտենսիվ` բարձր բերքատու կարտոֆիլագործությունը զարգացնելու լրացուցիչ  ծրագրեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031