Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Գրիգոր Լուսավորիչի մասին ֆիլմ ենք նկարահանելու». «Հայկական ժամանակ»

Մայիս 20,2015 11:38

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը), որը Ցեղասպանության մասին նկարահանած իր ֆիլմի պրեմիերայից օրեր առաջ ձերբակալվեց, նոր ֆիլմ է պատրաստվում նկարահանել՝ «Գրիգոր Լուսավորիչ»։

– Նոր ֆիլմ նկարելու ցանկություն չունե՞ք։

– Արդեն աշխատում ենք, Գրիգոր Լուսավորիչի մասին ֆիլմ ենք նկարահանելու, մասնագետներին հանձնարարել եմ, ամբողջությամբ ուսումնասիրում են Աստվածաշունչը, որովհետեւ հիմնական պատմությունները Աստվածաշնչից են։

– Դո՞ւք եք լինելու ռեժիսորն ու սցենարի հեղինակը։

– Հիմա ես չեմ կարող լինել, որովհետեւ հիմնականում օգտվելու ենք Աստվածաշնչից։ 1 ժամ 50 րոպեանոց գեղարվեստական ֆիլմ է լինելու, պիտի կարողանանք ներկայացնել այն, ինչ ցանկանում ենք ներկայացնել Հայաստանի, Գրիգոր Լուսավորիչի, Տրդատ թագավորի, Աբգար թագավորի եւ Քրիստոսի մասին, Էջմիածնի եկեղեցիների։

– Մասնագետներին արդեն ընտրե՞լ եք։

– Մասնագետներն աշխատում են, բայց կարծում եմ՝ մի հատ էլ պիտի մրցույթ հայտարարենք, աստվածաբանների, հոգեբանների եւ հոգեւորականների խումբ ստեղծենք, տեսնենք՝ ինչ են ասում։

– Փաստորեն՝ ձեր նոր հոբբին է դարձել ֆիլմ նկարելը:

– Ես դեռ 10 տարի առաջ էի որոշել Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել։ Երբ 90-ամյակի հետ կապված խաչքար տեղադրեցինք, այդ ժամանակ ասացի՝ չմեռնենք, սաղ մնանք, 100-ամյակի հետ կապված ֆիլմ նկարենք, քանի որ

Հայաստանում որևէ մեկը չէր նկարել։ Եվ կարծես ստացվեց։

– Ու վարակիչ է դարձել, ոգեւորվել եք։

– Դրանք մնայուն արժեք են, իմացեք, սա մնայուն է լինելու, և երկրորդ ֆիլմը ընդհանրապես՝ ամբողջ աշխարհն է իմանալու։ Մենք ցույց ենք տալու ամբողջ աշխարհին, թե հայերը երբ ընդունեցին պետական կրոն քրիստոնեությունը, ում ժամանակ եղավ, Քրիստոսին ոնց նկարեցին, Քրիստոսը ոնց սրբիչը կպցրեց երեսին, եւ այդ սրբիչը հանդիսանում է հայերի սեփականությունը։

Հայերից շատ քչերը գիտեն այդ ամբողջ պատմությունը

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031