Լրահոս
Օրվա լրահոսը

Միշել Պլատինի. «Վաղուց չէի տեսել իմ վաղեմի ընկեր Ռուբեն Հայրապետյանին, ուստի որոշեցի այցելել նրան»

Մայիս 21,2015 20:40

Այսօր մեկօրյա ոչ պաշտոնական այցով Երեւան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

MHM95980 MHM95981

Եվրոպայի ֆուտբոլային ղեկավարը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղից ուղեւորվեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիա: Այնտեղ նրան սպասում էին լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Aravot.am-ը, շնորհավորելով Պլատինիին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հետաքրքրվեց, թե ոչ պաշտոնական այցի նպատակը ո՞րն է: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ ՈՒԵՖԱ-ի նախագահն ասաց. «Որոշեցի Երեւան ուղեւորվել Բուլղարիա մեկնելուց առաջ, որտեղ վաղը կայանալու է մինչեւ 17 տարեկանների եզրափակիչը: Քանի որ վաղուց չէի տեսել իմ վաղեմի ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որոշեցի այցելել նրան: Մենք որեւէ կոնկրետ ծրագիր չունենք, որովհետեւ ՈՒԵՖԱ-ում շատ հաճախ ենք տեսնվում ֆեդերացիայի աշխատակիցների հետ: Այնպես որ, սա  ընկերոջն այց է Հայաստան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031