Լրահոս
Օրվա լրահոսը

Խոչընդոտում են Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչի մուտքը Հայաստան. «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Մայիս 21,2015 22:57

Քիչ առաջ լուր ստացվեց, որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) արդեն շուրջ երկու ժամ շարունակ պահում են սահմանային գոտում և խոչընդոտում են նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Նրա ձեռքից առանց որևէ պատճառաբանության վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը:

Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից:

 «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031