Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլում» կարող ենք նույնիսկ երկրորդ տեղում հայտնվել»

Մայիս 22,2015 12:00

Նադեժդա Սարգսյանը՝ Genealogy-ի ելույթի մասին

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում եզրափակիչ փուլ անցած երկրների շարքում է հայտնվել նաեւ Հայաստանը՝ շնորհիվ երկիրը ներկայացնող Genealogy խմբի: «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին, ելույթ կունենան Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ՝ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող: Եզրափակչում ելույթ կունենան նաեւ Ալբանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Սերբիայի եւ Բելգիայի ներկայացուցիչները:

Evratesil_2
«Առավոտի» հետ զրույցում երգչուհի Նադեժդա Սարգսյանը կարծիք հայտնեց հայկական թիմի ելույթի մասին: Ըստ նրա՝ ընդհանրապես գաղափարը լավն էր ու գոհացնող. «Ես շատ գոհ եմ այդ ելույթից, ամեն ինչ գեղեցիկ էր, սկսած հագուստներից: Շոուն լավն էր, մանավանդ, որ նրանք խմբով միաձայն ելույթ ունեցան: Գաղափարն այնքան լավն էր, որ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը, եւ գաղափարն իրականացնողին»: Դիտարկմանը՝ Հայաստանը ներկայացնող Genealogy-ն կհայտնվի՞ եռյակում, Նադեժդա Սարգսյանն ասաց. «Եռյակում հայտնվելու համար, անկախ ժյուրիից, պետք է նախ սփյուռքը աշխատի:

Evratesil_3

Չնայած համոզված եմ, որ սփյուռքի հետ լավ աշխատանք է տարված, դե քանի որ մեր հայ երեխաներն են, ինձ թվում է՝ սփյուռքը հաստատ կօգնի մեզ, եւ մենք կհաղթենք, պարտադիր, իսկ եթե չօգնի, կմնա միայն sms հաղորդագրությունների արդյունքներին սպասենք: Ինձ թվում է՝ կարող ենք նույնիսկ երկրորդ տեղում հայտնվել, ես այնքան եմ ուրախացել, ամեն ինչ հրաշալի էր, նույնիսկ կարմիր գորգի վրայով քայլելիս, հարցազրույցների ժամանակ նրանց հագուստները, նրանց հետ լավ աշխատանք են տարել, իսկապես գործ են արել ու Աստված տա, ամեն տարի նույն կերպ աշխատեն մեր մասնակցի հետ: Չմոռանամ նշել նաեւ ռեժիսորական աշխատանքի մասին, որը նույնպես հրաշալի էր, մի խոսքով, լավ աշխատանք է տարվել, ինչի համար ես ուրախ եմ»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
21.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031