Լրահոս
Օրվա լրահոսը

Զոռով աղջիկ են փախցրել՝ Սեւքարից Պառավաքար

Մայիս 22,2015 12:16

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Սերգեյ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով իր համագյուղացիներ, 1987թ. ծնված Արմեն Ալավերդյանի եւ 1970թ. ծնված Էդիկ Ավագյանի հետ,2014թ. նոյեմբերի 13-ին ժամը 13.50-ի սահմաններում «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով Տավուշի մարզի Սեւքար գյուղից ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ առեւանգել է Սեւքարի բնակչուհուն եւ տեղափոխել նույն մարզի Պառավաքար գյուղ:

Երեք ազատամուտցիներին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է մայիսի 25-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031