Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւոսիկի եղբոր սպանության գործով քսանից ավելի ծանուցագրերի չեն պատասխանել

Մայիս 22,2015 13:52

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը հետաձգեց:

Դատարանի կողմից ծանուցագրեր էին ուղարկվել, որից որեւէ մեկին պատասխան չէր տրվել, անպատասխան էր մնացել նաեւ վկաներին բերման չորս որոշումները, այսինքն, ստեղծվեց հերթական անգամ մի իրավիճակ, երբ առանց վկաների հնարավոր չէր նիստը շարունակել:

Առաջարկվեց ծանուցագրեր ուղարկել այս գործով բոլոր վկաներին, «մեծացնել ծանուցագրերի ծավալը»:

Դատարանը կուղարկի այդ ծանուցագրերը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ  Թադեւոս Ալեքսանյանը դիմեց դատարանին, տրամադրել ապացույցներից՝ մեքենան, շահագործման համար, ինչին առարկեց դատախազը՝ Ա.Փիլոսյանը:

Ապացույցները չէին հետազոտվել, այս փուլում դա նույնպես անհնար էր:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 5-ին:

Իսրայել Սարգսյանի պաշտպանությունը իրականացնում է Հեկտոր Սարդարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031