Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը թիվ 112 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգ» տոնական միջոցառմանը

Մայիս 22,2015 14:08

Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգ» միջոցառմանը:

Վարչապետը  շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ, մաղթել հաջողություններ և կանաչ ճանապարհ: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր ծնողներին ու մանկավարժներին՝ նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդներն ստանան որակյալ կրթություն, քանի որ նրանք են մեր պետության հիմնասյունը և զարգացման գրավականը: Կառավարության ղեկավարը կարևորել է կրթական համակարգում շարունակական բարեփոխումները, քանի որ մեր երկրի հաջողության գրավականը կրթված և ապագային միտված սերունդ ունենալն է: «Մենք մեր ապագան կառուցելու ենք հիմնվելով ձեզ վրա, վստահ եմ, որ միասին ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ»,- նշել է վարչապետը: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած տարբեր խնդիրներին ու դժվարություններին՝ կառավարությունը ջանքեր չի խնայելու մեր երկրի տնտեսությունը զարգացնելու և ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031