Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Շանթ Ոսկերչյանը քաղաքական հալածյալ է» (Տեսանյութ)

Մայիս 22,2015 14:12

Մայիսի 21-ի երեկոյան Հայաստան է ժամանել Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանը, սակայն նրա մուտքը Հայաստան արգելվել է:

Մայիսի 22-ին Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ որեւէ բացատրություն չի տրվել, օդանավակայանում նրանից վերցրել են հատուկ կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը եւ Ֆրանսիայի քաղաքացու անձնագիրը, նրան ամբողջ գիշեր պահել են սահմանային գոտում եւ իր կամքին հակառակ՝ Երեւան-Փարիզ չվերթով ուղարկել են Ֆրանսիա:

«Մենք հեռախոսով մի քանի անգամ կապվել ենք իր հետ, նա ասել է, որ ավելի մեծ թափով է շարունակելու պայքարը այս հանցավոր եւ ապազգային ռեժիմի դեմ եւ ըստ էության իրավական ճանապարհով է այդ հարցի լուծումը որոնելու, որպեսզի կարողանա իր իրավունքները վերականգնել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նա հավելեց, որ Շանթ Ոսկերիչյանը Հայաստան էր եկել նաեւ մայիսի 30-ին Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքին մասնակցելու համար եւ պատրաստվում էր մայիսի 31-ին վերադառնալ Ֆրանսիա: Նրա խոսքերով՝ Շանթ Ոսկերչյանը քաղաքական հալածյալ է. «Ակնհայտ է, որ Շանթ Ոսկերչյանի նկատմամբ դրսեւորվել է հայացողական իրավունքի խտրական կիրառման վերաբերմունք, եւ միեւնույն ժամանակ նա զրկվել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող իր սեփականության՝ անշարժ գույքի, մեքենայի եւ այլ գույքի օգտագործման իրավունքից: Սրանք մարդու իրավունքների ակնհայտ խախտումներ են, որի համար ռեժիմը պատասխանատվություն է կրում: Բայց քանի դեռ այս ռեժիմը գոյություն ունի, իրականում, անտեսում է ե՛ւ մարդու իրավունքները, ե՛ւ արդարության եւ բարոյականության բոլոր սկզբունքները, բնականաբար, այս ռեժիմի օրոք մենք պատասխանատվություն չենք տեսնի: Այսինքն՝ պարոն Ոսկերչյանի նկատմամբ այս երեւույթը նույնպես ուղիղ հակադարձումն է տարփողվող «Արի տուն» ծրագրին, պետք է մեզ հասկացնել տա, որ մենք գործ ունենք ձեւավորված եւ ընտրողաբար կիրառվող նորովի երկաթյա վարագույրի հետ: Եթե մենք ուզում ենք, որ հայությունը գործոն լինի, եթե մենք ուզում ենք, որ պետություն ունենանք, եթե ուզում ենք արեւի տակ մեր տեղն ունենանք, ազգովի պետք է համախմբվենք եւ սպիտակ ցեղասպանություն իրականացնող այս ռեժիմից օր առաջ ձերբազատվենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031