Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Երկաթե վարագույրը կա եւ գործում է»

Մայիս 22,2015 14:40

«Հայաստանում օրեցօր տարածվում է ստալինիզմի ուրվականը»,- մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ այդ ստալինիզմը ուղիղ կերպով վնասում է ազգային շահերին եւ բացասաբար է անդրադառնում ՀՀ քաղաքացիների կյանքի եւ ճակատագրի վրա. «Այդ պատճառով մենք քաղբանտարկյալներ ունենք, մենք ունենք հազարավոր քաղաքական հալածյալներ եւ դեռ ունենալու ենք, քանի դեռ այս նեոստալինական ռեժիմը Հայաստանում կա: Դա ամենեւին էլ չափազանցություն չէ»:

Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանի եւ մտավորական Ալեքսանդր Վարպետյանի օրինակները փաստում են, որ երկաթե վարագույրը կա եւ գործում է. «Պարզապես մեծ տեռորի ժամանակների հետ համեմատությամբ այսօր ավելի ընտրողական եւ փափուկ տարբերակներով եւ եղանակներով է կիրառվում ստալինյան կառավարման համակարգը: Ըստ էության, հասնում է նույն արդյունքին, այսինքն՝ ժողովրդի կամքի բռնադատմանը, իշխանության յուրացմանը եւ իշխող կլանի շահերի համապատասխան պետության կառավարմանը: Վերջնական արդյունքի առումով տարբերություններ չկան, անշուշտ, տարբերությունները շատ են, այդ պատճառով էլ՝ ասում ենք՝ սուրոգատային վիճակում է եւ ուրվական է հիշեցնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031