Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանդիպել է սահմանապահ համայնքների աշակերտներին

Մայիս 22,2015 15:05

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանապահ համայնքների աշակերտներին:

Կառավարության ղեկավարը զրուցել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը և ողջունել աշակերտների այցը Երևանի մշակութային օջախներ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է մեծ ուշադրություն ցուցաբերել սահմանամերձ համայնքներին և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր դասընթացներն անցկացնեք անվտանգ պայմաններում»,- նշել է վարչապետը:

Աշակերտների ծնողները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման ծրագրի իրականացմանը նպաստելու և սահմանամերձ համայնքների նկատմամբ մշտական հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Նրանց խոսքով՝ կառավարության տարբեր նախաձեռնությունների և մի շարք արտոնությունների շնորհիվ սահմանամերձ համայնքներում էապես նվազել է արտագաղթը, բարելավվել բնակչության սոցիալական վիճակը:

Կարևորելով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակությունը՝  ծրագրի շրջանակում աշակերտների համար կազմակերպվել են այցելություններ Երևանի մի շարք մշակութային օջախներ: Երեխաները եղել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում,  Հայաստանի պատմության թանգարանում, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում դիտել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգային ծրագիրը, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031