Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը կրկին ահազանգել է Օղակաձև զբոսայգու առկա վիճակի մասին

Մայիս 22,2015 16:49

 Երևանի քաղաքապետ

 Հարգելի պարոն Մարգարյան

Բազմիցս անդրադարձել եմ Վարդանանց 15/4 հասցեում Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածների անմխիթար վիճակին: Կրկին ահազանգում եմ այն մասին, որ, ըստ Ձեր 18.03.2014 թվակիր նամակի, զբոսայգու 5-րդ հատվածում 16.07.2013թ. հ.01/18-34029-674 տրվել է շինթույլտվություն` բացօթյա սրճարանի և զվարճալիքների կենտրոնի կառուցման համար, այնինչ այնտեղ բացօթյա սրճարանի փոխարեն նոր-նոր սկսվել է եռահարկ շինության շինարարություն:

Ի ՞նչ իրավունքով է «Մանկական զվարճալիքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ն բացօթյա սրճարանի համար տրված շինթույլտվությամբ կառուցում եռահարկ ինչ-որ բան:

Խնդրում եմ տրամադրել 16.07.2013թ. հ.01/18-34029-674 շինթույլտվության պատճեն:

Ահավոր փնթի է ashion café-ի և Օղակաձև զբոսայգու Ալեք Մանուկյան-Վարդանանց փողոցին հարող նախկին սրճարանի տարածքը իր պատառոտված պաստառներով ու աղբով: Ո՞վ է պատասխանատվություն կրում Օղակաձև զբոսայգու անտեր հատվածներում մաքրությունը պահպանելու համար, ի ՞նչ է անում այս ուղղությամբ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինը:

Կից ներկայացնում եմ զբոսայգու 5-րդ հատվածի եռահարկի շինության և ashion café-ի նկարները:

ogakadzev zbosaygi

Շնորհակալություն համագործակցության համար:

 Անահիտ Բախշյան

 Երևանի ավագանու «Բարև Երևան»

 Խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031