Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկամաթեմատիկական վարժարան

Մայիս 22,2015 18:56

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի առաջարկով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նահանգապետի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկամաթեմատիկական վարժարան, ծանոթացել տեղում կազմակերպվող ուսումնական գործընթացին: Երևանի քաղաքապետին ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետին ներկայացնելով կրթօջախի գործունեությունը` պատասխանատուները նշել են, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող վարժարանն իր կարևոր դերն ունի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակման գործում:

Վարժարանում առկա մասնագիտացված դասարաններն ու լաբորատորիաները հնարավորություն են տալիս էլ ավելի խոր ուսումնասիրել ճշգրիտ գիտությունների այս երկու ճյուղերը: Վարժարան կատարած այցի ավարտին Սանկտ Պետերբուրգի նահանգապետը տեղեկացրել է Երևանի քաղաքապետին, որ կրթօջախում ուսանող հարյուրավոր պատանիների շարքում է նաև  հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծոռնուհին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031