Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Մայիս 22,2015 19:05

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին:

Վարչապետը ողջունել է տիկին Բառոնի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ քաղաքական, տնտեսական,  մշակութային և այլ բնագավառներում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է  միջխորհրդարանական կապերի սերտացումը, այդ թվում միջազգային կառույցների շրջանակներում: Խոսելով Հայաստանի և Մեքսիկայի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության մասին՝ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Մեքսիկայում վերջերս բացված Հայաստանի դեսպանության աշխատանքները ևս կնպաստեն գործարար կապերի աշխուժացման նպատակով համատեղ բիզնես ֆորումների անցկացմանը: Այդ առումով, երկուստեք ընդգծվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Mexikayi-senat4

Գաբրիելա Կուևաս Բառոնը նշել է, որ Մեքսիկան մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների ակտիվացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և այդ համատեքստում տիկին Բառոնը նշել է, որ Մեքսիկան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031