Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Վերջին տաս օրերի ընթացքում Սիրիայից Հայաստան են եկել մոտ 250 հոգի»

Մայիս 22,2015 19:51

«Ցավոք սրտի, Սիրիայում իրավիճակը մնում է լարված, ծանր»,- մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա նշեց, որ վերջին տաս օրերի ընթացքում Սիրիայից Հայաստան են եկել մոտ 250 հոգի՝ առնվազն 50 ընտանիք. «Մեր մոտեցումը հետեւյալն է՝ ինչքան, որ սիրիահայեր կգան Հայաստան նրանց բնակարանների վարձի խնդիրը կարգավորել, առողջապահական հարցերը լուծել, երեխաների ամառային հանգստի հարցերը լուծել: Մենք պատրաստ ենք այդ բոլոր հարցերը տեղում կարգավորելու, նախարարություն ամեն օր գալիս է 20-30 հոգի, եւ մենք ամեն օր այդ խնդիրներով զբաղվում ենք»:

Նա հավելեց, որ իրենք համագործակցում են ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի եւ բարեգործական այլ կազմակերպությունների հետ են համագործակցում եւ այդ ընտանիքներին ամսական 60 հազար դրամով փոխհատուցում են բնակարանի վարձը, որպեսզի նրանք առաջին դժվարությունները հաղթահարեն. «Մենք փորձում ենք առավել էժան ճանապարհով տեղավորել, նրանց աշխատանքի հարցերն ենք ուզում նաեւ շտապ լուծել, որպեսզի կարողանան գումար ստանալ, իրենց օրվա խնդիրները լուծել, որ դժվարությունից շուտ դուրս գան: Այն իրավիճակը, որ նրանք ապրել են, տեսել են, կարողանանք մեղմել»:

Անդրադառնալով Սիրիայում մնացած հայերին՝ Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նրանցից մի մասը որոշում է ընդունել տեղափոխվել ավելի խաղաղ շրջաններ, իսկ մյուս մասը չի ցանկանում  հեռանալ. «Նրանց պետք է կարողանալ տեղում օգնել: Այնտեղ գործում է շտապօգնություն կոչվող ծառայությունը, նրա կազմում մեր 3 հոգեւոր կառույցների ղեկավարներն են, մեր 3 դասական կուսակցությունների ներկայացուցիչներն են»:

Նախարարը նշեց, որ իրենք աշխատում են այդ ծառայության հետ, եւ շտապօգնություն ծառայության խնդրանքն է տրամադրել նյութական օգնություն. Սննդի կամ հագուստի կարիք չունեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031