Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կհաղթի այս տարվա Եվրատեսիլում. The Guardian

Մայիս 22,2015 20:15

Եվս մեկ անգամ եկել է Եվրատեսիլի ժամանակը, որն այս տարի տեղի է ունենում Ավստրիայի Վիեննա քաղաքում: Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականն է փորձել կանխատեսել, թե ով կհաղթի այս տարվա Եվրատեսիլում:

Պարբերականը նշում է, թե իրենց մոդելը ոչ թե հիմնված է երգի որակի վրա, այլ ձայների միջին քանակի վրա, որը պետությունները ստանում են վերջին 12 տարիներին: Հաշվի է առնված նաեւ մի շարք գործոնների ազդեցությունը, օրինակ՝ տվյալ պահի աշխարհաքաղաքական զարգացումները, նախորդ տարիների կատարումները, տեմպերը եւ այլն:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ «The Guardian»-ը կանխատեսել է, որ 2015 թվականի Եվրատեսիլում հաղթող կճանաչվի Հայաստանը: Պարբերականը նշում է, որ «Genealogy» խմբի «Առերեսվիր ստվերին» երգը կապված է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի սպանության հետ:

«The Guardian»-ը հիշեցրել է, որ այն սկզբում կրում էր «Մի ժխտիր» անունը: Թուրքիան դեռ առարկում է, որ ցեղասպանություն չի եղել եւ Եվրատեսիլի կազմակերպիչները այդ վերնագիրը շատ քաղաքական են համարել:

Իսկ լավագույն տասնյակում պարբերականը տեսնում է Սերբիային, Ադրբեջանին, Վրաստանին, Շվեդիային, Ռուսաստանին, Հունգարիային, Բելգիային, Նորվեգիային:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031