Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդները կարող են հայտագրել մինչեւ 2 անվճար, մինչեւ 8 վճարովի տարբեր մասնագիտություններ

Մայիս 23,2015 12:10

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն այսօր «Զարկերակ» ակումբում անդրադարձավ այս տարվա ընդունելության քննություններին, մրցույթին: Նա Aravot.am-ին ասաց, որ դիմորդները կարող են հայտագրել մինչեւ երկու անվճար, մինչեւ ութ վճարովի  տարբեր մասնագիտություններ: Մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից առաջին անվճար հայտի գերակայությամբ: Առաջին անվճար հայտի մրցույթից հետո դիմում-հայտում հայտագրած մյուս մասնագիտությունների մրցույթն անցկացվում է նշված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան: Եթե դիմորդն անվճար կամ վճարովի որեւէ մասնագիտությամբ անցնում է մրցույթով, ապա նա չի մասնակցում մյուս մասնագիտությունների մրցույթին: Ու շարունակվում է մրցույթը:

«Վճարովի մրցույթն անց է կացվում բոլոր մասնագիտությունների համար հավաքած միավորների քանակով:Այսինքն, դիմորդը նշել է վճարովի առաջին հայտով, թե ութերորդ, ինչքան միավոր է հավաքել, դա է աշխատում: Եթե դիմորդն իր նշած յոթը մասնագիտությամբ չի անցել, ութերորդ հայտով, եթե ավելի շատ միավոր ունի, քան այն դիմորդները, որոնք նշել են վճարովին առաջին հայտով, ապա կանցնի, մյուսները դուրս կմնան»,-ասաց նա:

Դրանք կարող են լինել տարբեր բուհերի ութ մասնագիտություններ, ըստ ֆակուլտետների, եւ մասնագիտությունների ուղղվածության:

Վաչագան Գալստյանի եւ մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանի լրատվամիջոցների հետ հանդիպման մանրամասները քիչ հետո: 

Ռ.Մ. 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nune says:

    Ինչպես խոսքն է անհեթեթ ու անհասկանալի, առավել` կազմակերպած քննությունները…
    Շատ դիմորդներ ԵՊՀ-ու խաբվում ու հիասթափվում ն հայտերի լրացման խառնաշփոթից…
    էս պատասխանատու քարտուղար կոչված Վաչոն ուղղակի էստի համեցեք անող Գիքորն է, բայց ` փող աշխատող Գիքոր…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031