Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ. ԵՄ-ն հերթական անգամ մրմնջացել է Ղրիմի վերաբերյալ իր ոչ համարժեք դիրքորոշումը

Մայիս 23,2015 12:36

Ռուսաստանի ԱԳՆ-ում ուշադիր հետեւել են «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Ռիգայում կայացած գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին եւ ընթացքին: Դրա արդյունքները մանրակրկիտ վերլուծության կենթարկվեն՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների կողմից տրված այն խոստումները, թե այս գործընկերությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ չնայած Եվրոպայի ճակատագրի համար իրենց պատասխանատվությունը գիտակցող պետությունների ջանքերին, Ռիգայում առանձին մասնակիցների հրատապ խնդիրների ճնշման պատճառով եւս մեկ անգամ բաց է թողնվել մայրացամաքը պառակտող անդունդը փոքրացնելու հնարավորությունը:

Ռուսաստանին հատկապես զայրացրել է հայտարարությունում Ղրիմի մասին դիտարկումները: ԱԳՆ-ից այդ առնչությամբ մեկնաբանել են, թե ԵՄ-ն հերթական անգամ մրմնջացել է Ղրիմի վերաբերյալ իր ոչ համարժեք դիրքորոշումը: Եվրամիության որոշ երկրների ղեկավարներ եւ Բրյուսելի ներկայացուցիչներ դեռ պետք է սովորեն հարգել ազգի ազատ ընտրությունը եւ կամքը, ինչի մասին նրանք սիրում են խոսել:

ԱԳՆ-ի հայտարարությունում նաեւ նշված է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում գործընկերների, այդ թվում՝ նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունները ամրապնդելու ցանկացած երկրի իրավունքը: Սակայն դա պետք է արվի հավասար պայմաններում, առանց չարաշահելու հետաքրքրված պետությունների բարեփոխումների եւ արդիականացման աշխատանքների ձգտումները, հարգելով պատմական կապերը եւ հարեւանների հետ հարաբերությունների ողջ համալիրը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031