Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 տրանսպորտային միջոց

Մայիս 23,2015 13:50

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ մայիսի 22-ի ժամը 07.00-ից մինչև մայիսի 23-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 տրանսպորտային միջոց, որից 45-ը` Երևանում113-ը մարզերում:

58 ավտոմեքենա վարել են անչափահասներ,
39 վարորդներ տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում,
61 ավտոմեքենայի վարորդներ երթևեկել են այլ խախտումներով և առանց համապատասխան փաստաթղթերի:

Նշված ժամանակահատվածում, «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում, մարմնական վնասվածքների ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031